Այցելություն CeBit

2017թ. մարտի 20-24-ը «GSMservice» ընկերության հիմնադիր Վանիկ Մխիթարյանը մասնակցեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հաննովեր քաղաքում անցկացվող միջազգային CeBit ցուցահանդես-վաճառքին։ CeBit ցուցահանդես-վաճառքի կարգախոսն է. “D!CONOMY NO LIMITS” («Թվային տրանսֆորմացիա առանց սահմանների»)Այդ հեղինակավոր միջոցառումը նշանակալից իրադարձություն է թվային տեխնոլոգիաների շուկայական ոլորտում: Մասնակցելու նպատակով յոթանասունից ավել երկրներից Հաննովեր էին ժամանել տեխնիկական և տեղեկատվական ոլորտի առաջատար ընկերությունների, ՏՏ ձեռնարկությունների ավելի քան երեք հազար ներկայացուցիչներ:
Կազմելով տեղեկատվական ոլորտի մի մասը, մեծ հնարավորություն է ընձեռվում ստեղծել նոր բիզնեսի մոդելներ՝ հաղթահարելով բոլոր ծագող խոչընդոտները և հասնել նպատակներին, ինչպես նաև, նորանոր ձեռբերումների և նվաճումների ճանապարհին, կարողանալ օգտագործել նորամուծություններն ու նորարարությունները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *