07.07.2025թ.
Սույն գաղտնիության քաղաքականությունը ներկայացնում է Վանիկ Մխիթարյան Ա/Ձ-ի պաշտոնական կայքի՝ www.gsmservice.am (այսուհետ՝ Կայք) այցելուների և հաճախորդների (այսուհետ՝ Օգտագործող) անձնական տվյալների մշակման, կիրառության և պաշտպանության ապահովման ընդհանուր դրույթները։
Կայք այցելության ժամանակ մենք ավտոմատ կերպով հավաքում ենք Ձեր սարքի վերաբերյալ որոշակի տեղեկություններ, ներառյալ՝ Ձեր վեբ զննարկիչի մասին (Cookies), Ինտերնետ պրոտոկոլ (IP) հասցեն, ժամային գոտին և Ձեր սարքի վրա տեղադրված տեղեկանիշների մասին որոշ տեղեկություններ:
Ծառայություններից օգտվելու և պատվերներ ուղարկելու ժամանակ Դուք նաև փոխանցում եք մեզ Ձեր էլ. հասցեն, հեռախոսահամարը և պատվերը հաստատելու համար պահանջվող այլ տվյալներ:
Ինչ կերպ ենք օգտագործում ձեր անձնական տեղեկությունները.
- Ձեզ հետ կապ հաստատելու համար:
- Ձեր կողմից կատարված պատվերների մանրամասները և փոփոխություններն ուղարկելու, ինչպես նաև մեր ծառայությունների, ակցիաների, փոփոխությունների մասին տեղեկացնելու համար:
- Օգտագործում ենք սարքի հավաքած տեղեկությունները (մասնավորապես, Ձեր IP հասցեն)՝ հնարավոր ռիսկի և խարդախության խնդիրներից ձերբազատվելու համար:
Համակարգ ներբեռնված Ձեր մասին անձնական տեղեկատվությունը գաղտնի է և չի կարող հասանելի դառնալ երրորդ անձանց: